Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

2021-2022 թվականներին Արցախում կապի տարբեր միջոցների օգտագործմամբ քաղաքացիներից հափշտակվել է ավելի 31 միլիոն դրամ

2021-2022 թվականներին Արցախում կապի տարբեր միջոցների օգտագործմամբ 
քաղաքացիներից հափշտակվել է ավելի 31 միլիոն դրամ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021-2022 թվականներին Արցախի տարածքում արձանագրվել է կապի տարբեր միջոցներով, սոցիալական ցանցերով գովազդվող ծառայությունների մատուցման պատրվակով և նմանատիպ այլ եղանակներով արտահայտված խաբեությամբ ֆիզիկական անձանցից խարդախությամբ հափշտակություն կատարելու 70 դեպք, որոնց կապակցությամբ հարուցվել է ընդհանուր 65 քրեական գործ:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Արցախի դատախազությունը:

«Այդ կերպ քաղաքացիներից հափշտակվել է ավելի քան 31 միլիոն դրամ գումար, որից վերականգնվել է ընդամենը 2 միլիոն 773 հազար դրամը:

Նկատի ունենալով, որ հիշյալ բնույթի խարդախությունները հիմնականում կատարվել են հափշտակվող գումարը վճարային տերմինալների միջոցով փոխանցելու կամ խաղային հաշիվներին մուտքագրելու եղանակով և դրանք հիմնականում ձեռք էին բերվել Արցախի տարածքից դուրս գտնվող անձանց կողմից, այդ պատճառով մի շարք դեպքերով դեռևս անհայտ են մնում հանցանք կատարած անձինք»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ինչպես Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության, այնպես էլ դատախազության կողմից իրականացված տևական քարոզչական աշխատանքի արդյունքում հիշյալ բնույթի դեպքերը էականորեն նվազել են, սակայն խարդախության նման փորձեր դեռևս արձանագրվում են:

«Հետևաբար, կրկին խնդրում և կոչ ենք անում զերծ մնալ անհայտ կամ կասկածելի աղբյուրներից կապի տարբեր միջոցներով կամ սոցիալական ցանցերով առաջարկվող ծառայություններից, անվստահելի գործարքներից, իսկ նման իրավիճակում հայտնվելու դեպքում` անհապաղ հայտնել Արցախի Հանրապետության ոստիկանությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am