Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Թուրքիայի արտգործնախարարը սպառնացել է պատասխանել Կիպրոսին զենք մատակարարելու էմբարգոն հանելու ԱՄՆ-ի որոշմանը

Թուրքիայի արտգործնախարարը սպառնացել է պատասխանել Կիպրոսին զենք 
մատակարարելու էմբարգոն հանելու ԱՄՆ-ի որոշմանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան կպատասխանի Կիպրոսին զենք մատակարարելու էմբարգոն հանելու ԱՄՆ-ի որոշմանը։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Թուրքիան կոնկրետ քայլերով կպատասխանի Կիպրոսին զենք մատակարարելու էմբարգոն չեղարկելու Վաշինգտոնի որոշմանը։ Եթե դուք ցանկանում եք էսկալացիա կղզում, մենք համապատասխան կերպով կպատասխանենք»,- ասել է Չավուշօղլուն։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին հայտարարել էր, որ Կիպրոսի հյուսիսում թուրքական ռազմական կոնտինգենտի թիվը հասնում է 40 հազարի։

Անկարան ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ կղզուն զենք մատակարարելու համար՝ ի պատասխան Կիպրոսում սպառազինությունների մրցավազքի, հայտարարել էր Թուրքիայի ղեկավարը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am