Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Խաղաղությունը չի կարող պարտադրվել. Տոյվո Կլաարն անդրադարձել է ադրբեջանական վերջին սադրանքին

Խաղաղությունը չի կարող պարտադրվել. Տոյվո Կլաարն անդրադարձել է 
ադրբեջանական վերջին սադրանքին

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է սեպտեմբերի 28-ի երեկոյան ադրբեջանական հերթական սադրանքին, որի հետևանքով զոհվել է 3 հայ զինծառայող:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կլաարը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:

«Այսօր կրկին տեղեկություններ են ստացվել 3 հայ զինծառայողի սպանության և մեկ ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու մասին։ Այս և շատ այլ չարդարացված զոհեր սնուցում են ատելություն ու անկայունություն»,-նշել է Կլաարը:

Ըստ նրա՝ անվտանգությունը իսկապես հնարավոր է միայն այն դեպքում, եթե սահմանները հարգվեն, և զորքերը միմյանց շատ մոտ չլինեն:

«Խաղաղությունը չի կարող պարտադրվել»,-հավելել է Կլաարը:

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ:Հայկական կողմը դիմել էր պատասխան գործողությունների: ՀՀ ՊՆ-ն ավելի ուշ հայտնել էր, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերի 28-ի ժամը 22:00-ի դրությամբ հարաբերականորեն կայունացել է: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ: 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am