Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Նոր հնարավորություն Հայաստան-սփյուռք կապերն ամրապնդելու համար. մեկնարկել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը

Նոր հնարավորություն Հայաստան-սփյուռք կապերն ամրապնդելու համար. մեկնարկել է 
«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 13 տարբեր երկրներից շուրջ 20 սփյուռքահայ երիտասարդներ մի քանի օր է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրի շրջանակներում արդեն Հայաստանում են: Ստեղծված է հնարավորություն ծանոթանալու Հայաստանի տարբեր բնագավառներին, մարզերում առկա խնդիրներին և սերտ  կապեր հաստատելու Հայաստանի և իրենց համայնքների միջև:  Ծրագրի հիմքում առաջին հերթին համայնքների միջև կապերի ակտիվացումն է:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի ղեկավար Գրետա Մնացականյանն ընդգծեց, որ սփյուռքահայ երիտասարդների համար առանձնահատուկ ու մեծ նշանակություն  ունի յուրաքանչյուր նոր նախագիծ, որը կապված է Հայաստանի հետ: Այդ մասին են վկայում Սփյուռքի գործերով հանձնակատարի գրասենյակի մի շարք ծրագրերին մասնակցելու  մեծ թվով դիմումները:

«Մենք  այս  ծրագրով խնդիր ենք լուծում՝ Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման գործում ներգրավելով երիտասարդներին, որովհետև կան սերունդների տարբերություններ, տաբեր մոտեցումներ: Մենք ծրագրի միջոցով մասնակիցներին ենք փոխանցում անհրաժեշտ տեղեկատվություն, գիտելիք և նաև հնարավորություն ենք տալիս, որ Հայաստանը կարողանա օգտվել նրանց հնարավորություններից՝ գիտելիքի, ներուժի և կապերի առումով»,-ասաց ծրագրի ղեկավարը:

Ծրագրի մասնակից Աշխեն Բադալյան 25 տարի է՝ բնակվում է Ռուսաստանում: Վերջին երկու տարիներին վերջնականապես որոշել է տեղափոխվել Հայաստան և իր փորձը, գիտելիքները ու կապերը ծառայեցնել երկրի զարգացմանը: Եվ այդ նպատակն իրականացնելու համար կարևոր հարթակ է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը:

Վլադիմիր Հարությունյանը, ով եկել է  ԱՄՆ-ից, կարևորեց ծրագրի իրականացումը, քանի  որ իրենց համայնքում շատերը չեն պատկերացնում, թե ինչ է կատարվում Հայաստանում: Անդրադառնալով Հայաստան տեղափոխվելու հարցին՝ Վլադիմիր Հարությունյանը ասաց, որ սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայ այդ միտքը միշտ էլ ունենում է:

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեկնարկել է 2021-ից, որին դիմել էին  104 սփյուռքահայ երիտասարդներ: Նրանցից ընտրվել են 20 մասնակիցներ 16 երկրներից: Այս տարի ծրագիրը մեկնարկել է սեպտեմբերի 25-ին և կավարտվի հոկտեմբերի 8-ին:

Գայանե Գաբոյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am