Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Արեւմուտքի երկրները չեն շտապում բավարարելու արդի տանկերի մատակարարման՝ Կիեւի խնդրանքը. Politico

Արեւմուտքի երկրները չեն շտապում բավարարելու արդի տանկերի մատակարարման՝ Կիեւի խնդրանքը. Politico

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինան Արեւմուտքի երկրներին խնդրում Է շտապ սկսել արդի տանկեր մատակարարել իրեն, սակայն ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները չեն շտապում բավարարելու Կիեի այդ խնդրանքը: Սեպտեմբերի 22-ին այդ մասին գրում Է Politico թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այժմ դա (արդի տանկերը) առաջինն Է նրանց ցուցակում: (…) Նրանք փորձում են վերադարձնել տարածքը, տանկերը կօգնեն անելու դա»,- հրատարակությանը հայտարարել Է Կոնգրեսի մի աշխատակից:

Ինչպես գրում Է Politico-ն, փորձագետների եւ ուկրաինացի պաշտոնատար անձանց կարծիքով՝ ամերիկյան Abrams տանկերը եւ գերմանական Leopard-ները կարող են զգալիորեն բարձրացնել Ուկրաինայի զինված ուժերի մարտունակությունը:

Սակայն, թերթի տվյալներով՝ Վաշինգտոնում եւ Բեռլինում ազգային անվտանգության հարցերը համակարգող պաշտոնատար անձինք տատանվում են Կիեւին համապատասխան տեխնիկայի մատակարարման որոշում ընդունելու հարցում, մասնավորապես լոգիստիկայի եւ դրա օգտագործմանն Ուկրաինայի զինված ուժերի ուսուցման հետ կապված դժվարությունների պատճառով:

«Բավականին բարդ Է Ուկրաինային հանձնել ոչ միայն ամերիկյան արտադրության տանկերն, այլեւ դրանց սպասարկման դետալները: (…) Չենք ցանկանում նրանց տալ ինչ-ր բան, ինչը կփչանա, կվերջանա դրա բենզինը, իսկ նրանք չեն կարողանա այն լցավորել»,- Politico-ին հայտարարել Է ամերիկացի պաշտոնյան, որի անունը չեն հայտնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am