Տնտեսություն

Հայ-ռուսական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովի արդյունքում ստորագրվել է 83 միջոցառումների ծրագիր

1 րոպեի ընթերցում

Հայ-ռուսական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովի արդյունքում ստորագրվել է 83 միջոցառումների ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական ոլորտի համագործակցությունը ինչպես միջպետական, այնպես էլ միջշրջանային մակարդակով ակտիվորեն զարգանում է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչը:

«Հայ-ռուսական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովի արդյունքում ստորագրվել է 83 միջոցառումների ծրագիր, ըստ որի՝ մեր շրջանները (շուրջ 30 շրջաններ, թեև Ռուսաստանի գրեթե բոլոր շրջանները ներգրավված են Հայաստանի հետ ակտիվ տնտեսական համագործակցության մեջ) կոնկրետ միջոցառումներ են առաջարկել միջշրջանային, տնտեսական, սոցիալական, մշակութային ոլորտների զարգացման ուղղությամբ մինչև 2027 թվականը: Բավական երկարաժամկետ և հեռանկարային համագործակցության ծրագիր է բոլոր ուղղություններով»,- ասաց Վոլվաչը:

Նա հիշեցրեց, որ 2022 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն ավելացել է գրեթե 50 տոկոսով կամ ավելի քան 1.6 միլիարդ դոլարով և չնայած միջազգային հեղինակավոր կազմակերպությունների բացասական կանխատեսումների՝ Հայաստանը երկնիշ տնտեսական աճ է գրանցել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում