Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Ժամկետային Դավիթ Գիշյանը սպանվել է գերության մեջ. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչություն

Ժամկետային Դավիթ Գիշյանը սպանվել է գերության մեջ. Միջազգային իրավական 
հարցերով ՀՀ ներկայացուցչություն

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Զինված ուժերի ժամկետային զինծառայող, 2002 թվականին ծնված Դավիթ Գիշյանը սպանվել է գերության մեջ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչության մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը:

Դավիթ Գիշյանի մարմինը եղել է սեպտեմբերի 17-ին Ադրբեջանի կողմից վերադարձված 32 զինծառայողների մարմինների շարքում:

Ավելի վաղ ադրբեջանական տելեգրամյան ալիքներից մեկում հայտնված տեսանյութից հարազատները ճանաչել էին ժամկետային զինծառայող, 2002թծնված Գիշյանին։ Տեսանյութից պարզ էր դարձել, որ վերջինս վիրավորում է ստացել ուսի շրջանում և հայտնվել գերության մեջ։ Տեսանյութում ներկայացվում էր, թե Գիշյանին բժշկական օգնություն են ցուցաբերում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am