Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Իրանի նախագահն անընդունելի է համարել Հայաստանի և Ադրբեջանի ճանաչված սահմանների ցանկացած հնարավոր փոփոխություն

Իրանի նախագահն անընդունելի է համարել Հայաստանի և Ադրբեջանի ճանաչված 
սահմանների ցանկացած հնարավոր փոփոխություն

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հանդուրժի Հայաստանի և Ադրբեջանի ճանաչված սահմանների որևէ փոփոխություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում իր ելույթի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։

«Կովկասյան տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատումը շատ կարևոր է Իրանի Իսլամական Հանրապետության համար։ Մենք մշտապես շեշտել ենք, որ անհրաժեշտ է հարգել երկրների տարածքային ամբողջականությունը, ազգային ինքնիշխանությունը և մերժել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ճանաչված սահմանների ցանկացած փոփոխություն։ Կողմերը պետք է լուծեն տարաձայնությունները երկխոսության միջոցով և խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի հիման վրա»,- IRNA-ի փոխանցմամբ, նշել է նախագահ Ռայիսին։

Նա հայտարարել է, որ Իրանը, պաշտպանելով իր ազգային շահերն ու անվտանգությունը՝ հայտնում է իր պատրաստակամությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին լուծելու իրենց տարաձայնությունները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am