Հասարակական

Խորհրդարանը քննարկում է ՍԴ դատավորի պաշտոնում Սեդա Սաֆարյանի թեկնածության հարցը

1 րոպեի ընթերցում

Խորհրդարանը քննարկում է ՍԴ դատավորի պաշտոնում Սեդա Սաֆարյանի թեկնածության հարցը

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Սեդա Սաֆարյանի թեկնածության հարցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանի սեպտեմբերի 15-ի նիստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ ՀՀ կառավարությունը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Սեդա Սաֆարյանի թեկնածությունը:

Թեկնածուին ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը: «ՀՀ կառավարությունը հունիսի 30-ին համապատասխան որոշմամբ որոշում է կայացրել ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել Սեդա Սաֆարյանի թեկնածությունը՝ հաշվի առնելով նույն դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետը 2022 թվականի դեկտեմբերի 10-ին լրանալու հանգամանքը»,-նշեց փոխնախարարը:

Սաֆարյանն իր ելույթի սկզբում նախ ընդգծեց. «Ինձ համար այսօր մի փոքր տխուր օր է՝ կապված սահմանային իրավիճակի հետ: Եվ շատ հարցեր այնպիսի շեշտադրմամբ չեմ անի, ինչպես կցանկանայի»:

Ապա Սաֆարյանը ներկայացրեց իր գործունեությունը, տեսակետը, պատկերացումները դատական համակարգի վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում