Սպորտ

Սպերցյանի տրանսֆերային արժեքը բարձրացել է 3 միլիոն եվրոյով. նա ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստն է

1 րոպեի ընթերցում

Սպերցյանի տրանսֆերային արժեքը բարձրացել է 3 միլիոն եվրոյով. նա ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստն է

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Transfermarkt կայքը 3 միլիոն եվրոյով ավելացրել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդար» ակումբի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն այս պահին 9 միլիոն եվրո է. կայքի նախորդ թարմացման ժամանակ նրա տրանսֆերային արժեքը 6 միլիոն եվրո էր:

Սպերցյանը դարձել է նաև ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստը: Նրա տրանսֆերային արժեքը 1 միլիոն եվրոյով գերազանցում է «Ինտեր»-ի կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի և ամերիկյան «Կոլամբուս»-ի հարձակվող Լուկաս Սելարայանի տրանսֆերային արժեքներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում