Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Եվրոգոտու պետական պարտքը հասել Է միագումար ՀՆԱ-ի 97 տոկոսին

Եվրոգոտու պետական պարտքը հասել Է միագումար ՀՆԱ-ի 97 տոկոսին

 ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոյի գոտու պետությունների պետական պարտքը հասել Է միագումար համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 97 տոկոսին՝ ճգնաժամերի շարանի հետեւանքով, եւ ռեկորդային գնաճը Միությանը տանում Է ռեցեսիայի, որը դեռ կարելի Է կանխել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 9-ին այդ մասին հայտարարել Է Էկոնոմիկայի հարցերով եվրակոմիսար Պաոլո Ջենտիլոնին՝ ժամանելով Պրահա ԵՄ-ի Էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարների ոչ ֆորմալ հանդիպմանը:

«Պետական պարտքն, իհարկե, աճել Է բոլոր ճգնաժամերի հետեւանքով եւ այժմ եվրոգոտում կազմում Է 97 տոկոս: Եվրոգոտին առաժմ պահպանում Է աննշան աճ եւ ցույց Է տալիս ցածր գործազրկություն, բայց վիթխարի գնաճը շարունակում Է սպառնալ ռեցեսիայով»,- ասել Է Ջենտիլոնին: Դա թույլ չտալու համար նա ֆինանսական կարգավորման միջոցների եւ Էներգետիկական ճգնաժամի դեմ պայքարի արտակարգ գործողությունների կոչ Է արել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am