Երևանում՝ 11:07,   13 Ապրիլ 2024

Փորձում ենք պարզել, թե որն է կյանքի շարունակականությունը ապահովող գործոնը Երկիր մոլորակի վրա. Բեթանի Էլման

Փորձում ենք պարզել, թե որն է կյանքի շարունակականությունը ապահովող գործոնը 
Երկիր մոլորակի վրա. Բեթանի Էլման

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Որքան գիտնականները ուսումնասիրում են տիեզերքը, այնքան ավելի ակնհայտ է դառնում, որ Երկիր մոլորակը շատ յուրահատուկ տեղ է կյանքի համար և այստեղ շատ փխրուն է կլիմայական հավասարակշռությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, STARMUS փառատոնի շրջանակներում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց մոլորակաբանության պրոֆեսոր Բեթանի Էլմանը։

«Այսինքն, ուսումնասիրելով տիեզերքը՝ պետք է հասկանանք, թե որն է այն կարևոր գործոնը, որն ապահովում է Երկիր մոլորակի վրա կյանքի շարունակականությունը, որովհետև երբ ուսումնասիրում ենք Մարսը և Վեներան, ապա տեսնում ենք, որ նրանք շատ նման են Երկրին կամ առնվազն ինչ-որ պահին շատ նման են եղել Երկրին։ Ի՞նչն է բերել փոփոխության, ինչպե՞ս կարող ենք Մարսից և Վեներայից դասեր քաղելով՝ ապահովել Երկիր մոլորակի կյանքի շարունակականությունը։ Ինչո՞ւ ենք ուսումնասիրում, որովհետև փորձում ենք հասկանալ, թե ինչպես կարող ենք պաշտպանել ինքներս մեզ»,- ասաց Էլմանը։

Մոլորակաբանության պրոֆեսորի խոսքով՝ գիտնականները որքան շատ են ուսումնասիրում Արեգակնային համակարգը ու տիեզերքը, այնքան ակնհայտ է դառնում, որ Երկիրը շատ կարևոր կենսավայր է և եղել է վերջին 4 միլիարդ տարիների ընթացքում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]