Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա սեպտեմբերի սկզբի համեմատ ցածր է մնում 7 սանտիմետրով

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա սեպտեմբերի սկզբի համեմատ ցածր է մնում 
7 սանտիմետրով

ԳԱՎԱՌ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա սեպտեմբերի սկզբի համեմատ ցածր է մնում 7 սանտիմետրով։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2022 թվականի սեպտեմբերի 5-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 53 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա 1900 մետր 60 սանտիմետր նիշի դիմաց։

Նույն աղբյուրի համաձայն՝ 2022 թվականի հունիսից մինչ սեպտեմբերի սկիզբ ընկած ժամանակահատվածում Սեւանա լճից ոռոգման նպատակներով արդեն բաց է թողնվել 153 միլիոն 853 հազար խորանարդ մետր ջուր։ Իսկ այս տարվա հունվարից մինչ սեպտեմբեր Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է բաց թողնվել 153 միլիոն 130 հազար խորանարդ մետր ջուր։

Խոսրով Խլղաթյան

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am