Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իրան-Թուրքիա սահմանին նախորդ օրը գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

Իրան-Թուրքիա սահմանին նախորդ օրը գրանցված երկրաշարժը զգացվել է նաև 
Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածաշրջանում օգոստոսի 11-17-ը 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության      տարածքային ծառայության տարածած հաղորդագրությունից, երկրաշարժերից մեկը տեղի է ունեցել օգոստոսի 15-ին Վրաստանում՝ Ախալցխա քաղաքից 42 կմ հյուսիս-արևմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Օգոստոսի 17-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Մակու քաղաքից 41 կմ հյուսիս-արևելք 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է Արարատի մարզի՝ Արտաշատ, Արարատ քաղաքներում, ինչպես նաև Ոսկետափ, Երասխ, Սուրենավան գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքներում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am