Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

 Իրանը «Բանակ-2022» համաժողովում ՀՕՊ համակարգեր Է ներկայացրել

 Իրանը «Բանակ-2022» համաժողովում ՀՕՊ համակարգեր Է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բանակ-2022» համաժողովում Իրանը ցուցադրանքում ներկայացրել Է ՀՕՊ համակարգեր, որոնք ոչնչացնում են, այդ թվում՝ մինչեւ 200 կիլոմետր հեռահարությամբ անօդաչուների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

«ՀՕՊ համակարգը, որը ներկայացվել Է այստեղ, ունի երեք արտադրանք՝ մեծ եւ փոքր, ինչպես նաեւ միջին հեռահարությամբ»,-գործակալությանը պատմել Է Իրանի պատվիրակության ներկայացուցիչ Եսմիզադեհ Բահման Վանմանը: AD-08 արտադրանքն առաջին հերթին մշակվել Է անօդաչու թռչող սարքերին, ուղղաթիռներին եւ ցածր թռչող թիրախներին դիմակայելու համար. այն աշխատում Է փոքր հեռահարությամբ, առավելագույնը 8 կիլոմետր տարածության եւ առնվազն 5 կիլոմետր բարձրության վրա, կարող Է միաժամանակ խոցել մինչեւ չորս թիրախ:

Համալիրի հաջորդ համակարգը՝ AD-120-ը, աշխատում Է մինչեւ 120 կիլոմետր տարածության եւ մինչեւ 27 կիլոմետր բարձրության վրա: Շարքում ամենահեռահար արտադրանքը՝ AD-200-ը, կարող Է գտնել մինչեւ վեց թիրախ, բարձրությունը մինչեւ 27 կիլոմետր Է, հեռավորությունը՝ մինչեւ 200 կիլոմետր: «Դրանք բոլորը կարող են ոչնչացնել անօդաչուների, միայն տարբեր հեռահարության»,-հավելել Է Վանմանը: ՌԻԱ Նովոստին «Բանակ-2022» համաժողովի լրատվական գործակալությունն Է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am