Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Չեռնոգորիայում տղամարդը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ. 11 մարդ զոհվել է, 6-ը վիրավորվել

Չեռնոգորիայում տղամարդը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ. 11 մարդ զոհվել է, 
6-ը վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Չեռնոգորիայի Ցետինե քաղաքում մի տղամարդ կրակ է բացել մարդկանց ուղղությամբ, որի հետևանքով 11 մարդ զոհվել է, 6 մարդ վիրավորվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է տեղի ոստիկանությունը:

«Ցետինե Մեդովինի շրջանում սպանվել է 11 մարդ, 6 վիրավորվել են: Նրանց թվում է նաեւ ոստիկանության աշխատակիցը, մեզ հաստատել են ոստիկանության վարչությունում։ Ողբերգությանը նախորդել է ընտանեկան վեճը, որից հետո հարձակվողը կրակել է պատահական անցորդների և ոստիկանների վրա: Փոխհրաձգության ժամանակ տղամարդը սպանվել է», - հաղորդել է Չեռնոգորիայի ազգային հեռուստաալիքը:

Տեղական որոշ լրատվամիջոցներ հաղորդել են, որ տուժածների թվում կան նաև երեխաներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am