Շվեյցարիան պատրաստ Է Ուկրաինայի շահերը ներկայացնել Ռուսաստանում
ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեռնը պատրաստակամություն Է հայտնել Ուկրաինայի շահերը ներկայացնել Ռուսաստանի տարածքում՝ կապված Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայության հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 10-ին հաղորդել Է SRF հեռուստառադիոհեռաարձակող ընկերությունը՝ վկայակոչելով Շվեյցարիայի ԱԳՆ-ին:
«Ուկրաինան ցանկություն Է հայտնել, որպեսզի Շվեյցարիան իր շահերը ներկայացնի Ռուսաստանի տարածքում: Այդ կապակցությամբ բանակցություններն ավարտվել են: Այս պայմանավորվածություններն ուժի մեջ մտնելու համար Ռուսաստանը պետք Է հայտնի իր համաձայնությունը»,-հայտարարել Է Շվեյցարիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը: Նա նաեւ նշել Է, որ Շվեյցարիան վաղուց Է պատրաստակամություն հայտնել երկրների միջեւ միջնորդ դառնալու համար:
«Շվեյցարիան պատրաստ Է ընդունող կողմի դեր խաղալ բանակցություններում եւ հանդիպումներում… եւ փորձագիտական մակարդակով գիտելիքներին հաղորդակից դարձնել պոտենցիալ բանակցություններում»,-պարզաբանել Է Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն ազդարարել Է Շվեյցարիայի եւ Ուկրաինայի միջեւ բանակցություններն ավարտվելու մասին եւ ծանոթացրել համաձայնագրի պարամետրերին», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում