Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լիզ Թրասը ՉԺՀ-ի դեսպանին կանչել Է Թայվանի հարցի շուրջ բացատրությունների համար. Sky News

Լիզ Թրասը ՉԺՀ-ի դեսպանին կանչել Է Թայվանի հարցի շուրջ բացատրությունների համար. Sky News

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությունը կանչել Է Չինաստանի դեսպան Չժեն Ցզեգուանին՝ Թայվանի շուրջ ստեղծված իրադրության ֆոնին Պեկինի դիրքորոշումները ճշտելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Միացյալ Թագավորության ԱԳ նախարարության ղեկավար Լիզ Թրասին:

«Ես կարգադրել եմ Չինաստանի դեսպանին կանչել՝ բացատրություններ տալու նրա երկրի գործողությունների համար: Վերջին ամիսներին մենք ականատես ենք լինում Պեկինի ավելի ու ավելի ագրեսիվ գործելակերպին ու հռետորաբանությանը»,-ՌԻԱ Նովոստին մեջբերում Է Թրասի խոսքը: Թայվանի շուրջ իրադրությունը սրվել Է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցից հետո:

ԱՄՆ-ի վարչակազմը Պեկինին հավաստիացրել Է «մեկ Չինաստանի» քաղաքականությունից «հետ չկանգնելու» մեջ, բայց իրեն հեռու Է պահել այցից, հայտարարելով, թե Փելոսին ինքն Է որոշումներ ընդունում: Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել Է, որ Չինաստանը Թայվանի շուրջ ստերծված իրադրության կապակցությամբ հրապարակել Է «Սպիտակ գիրք»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am