Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի, սպասվում է քամու ուժգնացում

Հայաստանում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի, սպասվում է քամու ուժգնացում

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ հավելելով, որ հանրապետության տարածքում օգոստոսի 7-ի կեսօրից հետո, 8-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ: Օգոստոսի 9-12-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

«Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ:

Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,- հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

 

Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում օգոստոսի 7-8-ը՝ երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Oգոստոսի 9-12-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նշվում է, որ երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ արագություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am