Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Օգոստոս 2022

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ առաջիկա օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, օգոստոսի 6-ի կեսօրից հետո, 7-8-ի գիշերը և կեսօրից հետո ՀՀ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ: Օգոստոսի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 6-8-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:

Երևանում օգոստոսի 6-8-ի երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Oգոստոսի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]