Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՀ ԱԻ նախարարն աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր. Ապարանի ՀՓՋ-ի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են

ՀՀ ԱԻ նախարարն աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր. Ապարանի ՀՓՋ-ի 
վերանորոգման աշխատանքներն ավարտվել են

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարունակվում են արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի մարզային շրջայցերը: Գերատեսչության ղեկավարը oգոստոսի 5-ին այցելել է Արագածոտնի մարզային փրկարարական վարչություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, նախարար Փամբուխչյանն Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի հետ Ապարանի թիվ 20 հրշեջ-փրկարարական վերանորոգված ջոկատում մասնակցել է հանդիսավոր արարողության։ 2021թ․-ի դեկտեմբերի 5-ից մեկնարկած վերանորոգման աշխատանքներն ամբողջությամբ իրականացվել են ԱԻՆ ՓԾ տնտեսած միջոցների հաշվին։

«Նախարարը շնորհակալություն է հայտնել անձնակազմին՝ վերնորոգման աշխատանքներում յուրաքանչյուրի մասնակցության համար, ինչպես նաև վստահեցրել, որ անձնակազմի աշխատանքային պայմանների բարելավումը նախարարության առաջնահերթություններից է։

Մարզային շրջայցի ընթացքում նախարարն և Թալինի ղեկավար Տավրոս Սափեյանն այցելել են խոշորացված համայնքի հրշեջ-փրկարարական ջոկատ։ Նույն օրը նախարարը ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանի և տնօրենի տեղակալ Կարապետ Մանուկյանի հետ այցելել է նաև Արագածի և Աշտարակի ՀՓՋ-ներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ նախարար Արմեն Փամբուխչյանի մարզային այցերը կրում են շարունակական բնույթ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am