Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Գործադիրի անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին ԼՂ-ում զոհված զինծառայողների հիշատակը

Գործադիրի անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին ԼՂ-ում զոհված 
զինծառայողների հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության նիստում գործադիրի անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին վերջին օրերին Ադրբեջանի նախահարձակ գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղում զոհված զինծառայողների հիշատակը: 

«Ինչպես գիտեք, վերջին օրերին ԼՂ-ում և նրա շուրջ իրավիճակը սրվել է: Արցախի ՊԲ-ի 19 զինծառայող վիրավորվել է, 2-ը՝ զոհվել: Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել զոհվածների հիշատակը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա վիրավոր զինվորներին մաղթեց շուտափույթ ապաքինում:

Օգոստոսի 3-ին ժամը 09։00-ից սկսած ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: 19 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել:

Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատարության հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am