Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև լարվածության աճով

ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև 
լարվածության աճով

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մտահոգություն է հայտնել վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի լարվածության աճի կապակցությամբ։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա գրել է «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում:

«Եվրամիությունը հանձնառու է խորացնել իր ներգրավվածությունը խաղաղ գործընթացում: Մենք ներգրաված ենք տարբեր մակարդակներով: Կարևոր է թուլացնել լարվածությունը և օգտագործել պատմական հնարավորությունը շրջելու տասնամյակների հակամարտության էջը»,- գրել է նա:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am