Սփյուռք

Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին այցելել է Մոնրեալի «Արարատ» հայկական ամառային ճամբար և «Արմենիա» հրուշակեղենի խանութ

2 րոպեի ընթերցում

Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին այցելել է Մոնրեալի «Արարատ» հայկական ամառային ճամբար և «Արմենիա» հրուշակեղենի խանութ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին այցելել է Մոնրեալի «Արարատ» հայկական ամառային ճամբար և շփվել այնտեղ հանգստացող հայ պատանիների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կանադայի արտգործնախարարն այդ մասին հայտնել է Թվիթերի իր էջում կատարած գրառման և հրապարակած լուսանկարների միջոցով:

Մելանի Ժոլին շնորհակալություն է հայտնել Սուրբ Հակոբ հայկական դպրոցին հայ երիտասարդների համար նման միջավայր ստեղծելու համար և երեխաներին՝ նրանց հետ «մի փոքր զվարճանալու» հնարավորության համար:

Կանադայի արտգործնախարարն այցելել է նաև Մոնրեալի Ահունստիկ-Կարտիերվիլ թաղամասում գտնվող «Արմենիա» հրուշակեղենի խանութ, որտեղ, իր խոսքով, 5-րդ սերնդի կանադահայերի կողմից պատրաստված իսկական հայկական ուտեստներ են մատուցում: Մելանի Ժոլին շնորհակալություն է հայտնել Մերջանյան ընտանիքին հյուրընկալության համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում