Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Իսպանիայում երկու օրում 43 մարդ Է մահացել շոգի պատճառով

Իսպանիայում երկու օրում 43 մարդ Է մահացել շոգի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայում հաստատված արտակարգ շոգը երկու օրում 43 մարդու մահվան պատճառ Է դարձել: Հուլիսի 15-ին այդ մասին հայտնել Է Telecinco հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ Կառլոս III-ի Առողջության ինստիտուտը, որը թագավորության առողջապահության նախարաության ստորաբաժանումներից Է, հաշվարկել Է, որ հուլիսի 10-ին եւ 11-ին Իսպանիայում 43 մարդ Է մահացել օդի չափազանց բարձր ջերմաստիճանի հետեւանքով:

Ինչպես հայտնում Է Antena 3 հեռուստաալիքը, մեծամասնությունը 75 տարեկանից բարձր անձինք են: Հունիսին թագավորությունում արձանագրվել Է 829 մահ ՝ կապված շոգ եղանակի հետ, հուլիսին՝ 111: Իսպանիայի Պետական օդերեւութաբանական գործակալությունը տարածաշրջանների մեծ մասում եղանակային վտանգի մակարդակը բարձրացրել Է մինչեւ դեղին (վտանգ) եւ նարանջագույն (մեծ վտանգ): Բացի դանից, մի շարք նահանգներում տագնապի մակարդակը հասցվել Է մինչեւ ամենաբարձրը՝ կարմիր (արտակարգ վտանգ): Օդի ջերմաստիճանը կարող Է հասնել գրեթե 45 աստիճանի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am