Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Նորավանք»-ի ֆուտբոլիստը միացել է «Արարատ-Արմենիա»-ին

«Նորավանք»-ի ֆուտբոլիստը միացել է «Արարատ-Արմենիա»-ին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արարատ-Արմենիա» ակումբին է միացել նիգերիացի 21-ամյա հարձակվող Տենտոն Յեննեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Կարիերան սկսելով հարազատ Նիգերիայում՝ Տենտոնն իր ֆուտբոլային կենսագրության մեծ մասն անցկացրել է Սլովակիայում, որտեղ հանդես է եկել «Տրենչինի» մինչև 19 տարեկանների թիմում, ինչպես նաև 2-րդ լիգան ներկայացնող «Ժիլինա-2»-ում և Ֆորտունա լիգան ներկայացնող «Սենիցայում»։

Երիտասարդ ֆուտբոլիստը նաև Հայաստանի Պրեմիեր Լիգայում հանդես գալու փորձ ունի. Տենտոնի վերջին ակումբը Վայոց Ձորի «Նորավանքն» էր, որի կազմում ֆուտբոլիստը դարձել է Հայաստանի գավաթակիր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am