«Նորավանք»-ի ֆուտբոլիստը միացել է «Արարատ-Արմենիա»-ին
10:04, 7 Հուլիս, 2022ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արարատ-Արմենիա» ակումբին է միացել նիգերիացի 21-ամյա հարձակվող Տենտոն Յեննեն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Կարիերան սկսելով հարազատ Նիգերիայում՝ Տենտոնն իր ֆուտբոլային կենսագրության մեծ մասն անցկացրել է Սլովակիայում, որտեղ հանդես է եկել «Տրենչինի» մինչև 19 տարեկանների թիմում, ինչպես նաև 2-րդ լիգան ներկայացնող «Ժիլինա-2»-ում և Ֆորտունա լիգան ներկայացնող «Սենիցայում»։
Երիտասարդ ֆուտբոլիստը նաև Հայաստանի Պրեմիեր Լիգայում հանդես գալու փորձ ունի. Տենտոնի վերջին ակումբը Վայոց Ձորի «Նորավանքն» էր, որի կազմում ֆուտբոլիստը դարձել է Հայաստանի գավաթակիր:
© 2009 ARMENPRESS.am