Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

«Թատրոն կայարան»-ը հյուրախաղերով է հանդես եկել Հայաստանի մարզերում. Աշնանը նախատեսում են Արցախ մեկնել

«Թատրոն կայարան»-ը հյուրախաղերով է հանդես եկել Հայաստանի մարզերում. 
Աշնանը նախատեսում են Արցախ մեկնել

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թատրոն կայարանը», դեռևս իր փոքր խաղացանկով, հասցրել է գրավել թատերասերներին: Խաղացանկում ներառված են «Տոնածառ», «Թռի-վռի մի ճպուռ», «Չարաճճի խոզուկների նոր արկածները», «Սեեեր ֆրանսիական ձևով» ներկայացումները: Բազմաժանր թատրոնում միախառնված են ժամանակակից ուղղություններն ու ոճերը, կարևորվում է ազգային արժեքների պահպանումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  թատրոնը, որը գտնվում է Տիգրան Մեծի 80/1 հասցեում՝ Սասունցի Դավիթ կայարանի հարևանությամբ,  նախատեսված է 280 հանդիսատեսի համար:

Թատրոնի փոխտնօրեն Անդի Սողոմոնյանն ասում է՝ «Կայարանը» թատրոնի «կանգառներն» է խորհրդանշում. երբ մեկնում են հյուրախաղերի, ասում են՝ «Կայարանը» կանգ առավ, ենթադրենք, Կապանում։ Նա վստահեցնում է՝ կենտրոնից հեռու լինելը բացարձակ խնդիր չէ: Տեղի բնակիչները շատ ակտիվ են, կենտրոնից և այլ թաղամասերից նույնպես գալիս են, ավելին՝ մարզերից են գալիս, հաճախ խմբերով՝ դասարանով, մանկապարտեզի կազմով և այլն։ Միևնույն հանդիսատեսը գալիս է երրորդ-չորրորդ անգամ։

«Թատրոն կայարան»-ը գործունեությունը սկսել է անցյալ տարվա դեկտեմբերից։ Տնօրենը և պրոդյուսերն Արթուր Պետրոսյանն է, կազմակերպչական և համակարգող գծով փոխտնօրենը՝ Անդի Սողոմոնյանը, գեղարվեստական ղեկավարը և ռեժիսորը՝ Կարո Քարաջյանը։

«Թատրոն կայարան»-ը ազդարարել է հյուրախաղերի մեկնարկը հունիս ամսից: «Կայարանի» առաջին կանգառը Արարատի մարզն էր։ Արձագանքը՝ ոգևորիչ։

«Թատրոնի էջում արարատցիները հիացական մեկնաբանություններ են թողել, խնդրել կրկնել ներկայացումը։ «Չարաճճի խոզուկների նոր արկածները» ժպիտ և ուրախություն էր պարգևել փոքրիկ հանդիսատեսին։ Սա մեր առաջին հյուրախաղն էր Արարատում՝ Արարատի մշակույթի կենտրոնում։ Արձագանքից դատելով՝ ներկայացումը կարող ենք համարել ստացված»,- պատմում է Անդի Սողոմոնյանը և շնորհակալություն հայտնում նրանց, ովքեր աջակցել են Արարատում հյուրախաղերին:

Հուլիսի 2-ին «Կայարան»-ի հերթական կանգառը եղել է Հրազդանի դրամատիկական թատրոնում: Հանդիսատեսի արձագանքը նույնն էր:

 Հուլիսի 9-ին «Թատրոն կայարան»-ի թատերախումբը հանդես կգա Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնում:

Երկրորդ թատերաշրջանը կմեկնարկի սեպտեմբերին: Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթի հիման վրա բեմադրված համանուն ներկայացմամբ կազդարարվի թատրոնի պաշտոնական բացումը: Աշնանը, հնարավոր է՝ Արցախ մեկնեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am