Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Օգոստոս 2022

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին Անկախության օրվա առթիվ

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին 
Անկախության օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ Միացյալ Նահանգների ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:  

Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Տարիներ առաջ Ֆիլադելֆիայում ստորագրված Անկախության հռչակագիրը դարձել է ժողովրդավարության, մարդու և ժողովուրդների իրավունքների ու արժանապատվության ամրագրման կարևորագույն հանգրվանը՝ բեկումնային ազդեցություն ունենալով համաշխարհային պատմության հետագա ընթացքի վրա:

Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետության կարևորագույն գործընկերներից է: Հայաստանը մեծապես կարևորում է մեր երկրների միջև առկա բարեկամությունը, ինչպես նաև բազմոլորտ սերտ համագործակցությունը:

Վստահ եմ, որ հա­մա­տեղ ջան­քե­րով կամրապնդենք առկա փոխգործակցությունը՝ հարստացնելով երկկողմ օրակարգը և ընդլայնելով գործընկերային հարաբերությունները ռազմավարական երկխոսության շրջանակներում:

Բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների շարունակական աջակցու­թյունն ու ջանքերը՝ ուղղված ինչպես մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպան­մանը, այնպես էլ ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումներին»: 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]