BigStory VC-ն 200 հազար դոլարի ներդրում է կատարել հայկական SleepDoctor-ում
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ BigStory VC վենչուրային հիմնադրամը $200 հազարի ներդրում է կատարել SleepDoctor ընկերությունում, որը ինովատիվ լուծումով հեշտացնում է քնի ապնոէ ունեցող մարդկանց դիագնոստիկան և հետագա բուժումը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է BigStory-ի համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանը։
«BigStory-ի հերթական $200,000 ներդրումը SleepDoctor ստարտափի մեջ է։ Այն հիմնադրել են Թաթուլ Աջամյանը և Արմեն Վերդյանը։
Այսօր SleepDoctor-ը իր ինովատիվ լուծումով հեշտացնում է քնի ապնոէ (Sleep Apnea) ունեցող մարդկանց դիագնոզը և հետագա բուժումը։ Ապագայում նաև օգնելու են քնելու այլ խնդիրներ ունեցող միլիոնավոր մարդկանց։
Իրենց առաջին շուկան Ֆրանսիան է։ Անչափ ոգևորված եմ մեր այս ներդրումով։ Անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ SleepDoctor-ի օգնությամբ ավելի հեշտ կքնեմ։ Ուղակի ապշած եմ, թե ինչ ստարտափներ են սկսում հայ հիմնադիրները»,- գրել է նա։
BigStory-ն արդեն իսկ ներդրումներ է կատարել ProdMap AI, Zoomerang, WildLearner, Mythrill, BlueQubit, Docus ընկերություններում:
Նախորդ տարի Krisp-ի համահիմնադիրներ Դավիթ Բաղդասարյանը, Արտավազդ Մինասյանը եւ Podcastle AI-ի հիմնադիր ու գործադիր տնօրեն Արտո Երիցյանը հայտնել էին BigStory VC վենչուրային հիմնադրամ հիմնելու մասին, որն առաջիկա երկու տարվա ընթացքում $10 մլն կներդնի մոտ 24 հայկական ստարտափներում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում