Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Օգոստոս 2022

Մեծ Բրիտանիան մինչեւ 12 մլն դոլար կհատկացնի Ուկրաինայի երկաթուղիների վերանորոգմանը՝ հացահատիկի արտահանման համար

Մեծ Բրիտանիան մինչեւ 12 մլն դոլար կհատկացնի Ուկրաինայի երկաթուղիների վերանորոգմանը՝ հացահատիկի արտահանման համար

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան մտադիր Է մինչեւ 10 մլն ֆունտ (12,28 մլն դոլար) հատկացնել «Ուկրաինական երկաթուղիների» վերանորոգման համար՝ երկրից հացահատիկի արտահանումը դյուրացնելու նպատակով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը:

«Մեծ Բրիտանիան մինչեւ 10 մլն ֆունտ ստեռլինգ կհատկացնի «Ուկրաինական երկաթուղիների» համար նյութերին ու սարքավորմանը՝ երկաթուղային ենթակառուցվածքի վերանորոգման եւ երկրից երկաթուղով հացահատիկի արտահանմանն օգնելու նպատակով»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Նշվում Է, որ Մեծ Բրիտանիան բանակցություններ Է վարում Ուկրաինայի կառավարության հետ այն բանի շուրջ, թե ինչպես «առավելագույն չափով մեծացնել երկաթուղիների թողունակությունը եւ ապահովել ինչպես գնացքների երթեւեկությունը, այնպես Էլ հացահատիկի արտահանումը»:

Վերջին ժամանակներս աշխարհի մի շարք շրջաններում դիտվում են պարենամթերքի հետ կապված խնդիրներ: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆուն դեր Լյայենը պարենային ճգնաժամի սպառնալիքը կապել Է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության հետ: Նման տեսակետ են արտահայտում նաեւ մյուս արեւմտյան ղեկավարները:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է, որ Արեւմուտքն անտեսում Է համաշխարհային տնտեսության բազային սկզբունքները. արդյունքում տնտեսական ճգնաժամը ձեռք Է բերում շարունակական բնույթ, դիտվում են գլոբալ պարենային անվտանգության հետ կապված դժվարություններ, խիստ բարձրանում են հացահատիկային մշակաբույսերի, մյուս բազային գյուղատնտեսական արտադրանքների գները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]