Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ԵՄ-ի քաղաքացիների կեսից քիչն Է հավանություն տալիս ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին, որոնք հանգեցնում են գների աճի

ԵՄ-ի քաղաքացիների կեսից քիչն Է հավանություն տալիս ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին, որոնք հանգեցնում են գների աճի

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության քաղաքացիների կեսից քիչն Է պատրաստ հավանություն տալու հակառուսական պատժամիջոցներին, եթե դրանք հանգեցնում են գների աճի: Հունիսի 22-ին այդ մասին հաղորդում Է Ֆինլանդիայի YLE հեռուստաալիքը՝ վկայակոչելով հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որը կատարել Է Eurobarometer սոցիոլոգիական ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եվրոպացիների շուրջ 60 տոկոսը պատրաստ չԷ հավանություն տալու Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, որոնք կհանգեցնեն Էներգակիրների կամ սննդամթերքի գների աճի: Հինգ հարցվածներից երկուսը նաեւ հայտարարել Է, որ (Ուկրաինայի) հակամարտության հետեւանքներն արդեն իջեցրել են իրենց կենսամակարդակը»,- հայտնում Է հեռուստաալիքը հետազոտության տվյալները: Ֆինլանդիայի բնակչությունն «ավելի բարեհաճ» Է վերաբերվում պատժամիջոցներին, բայց այնտեղ Էլ «շուրջ 30 տոկոսը» պատրաստ չԷ դրանց բացասական ներգործությանն իրենց բյուջեի վրա, եւ այդ տոկոսը շարունակում Է աճել», ընդգծում Է YLE-ն:

«Գոյություն ունի այն բանի վտանգը, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների եւ Ուկրաինայի աջակցության հարցում միասնությունը Եվրոպայում կթուլանա»,- արձանագրում Է հեռուստալաիքը՝ հավելելով, որ որպես պատասխան միջոցներ Եվրոպայի երկրներում «նպատակահարմար Է հակերի, օրինակ ավտոմոբիլային վառելի հակերի ընտրանքային նվազեցումը»: Eurobarometer-ի հետազոտությունը կատարվել Է ապրիլի 15-ից մինչեւ մայիսի 15-ն ընկած ժամանակամիջոցում, դրան մասնակցել Է Եվրամիության շուրջ 26,6 հազար քաղաքացի, այդ թվում շուրջ հազար ֆինն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am