Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Հայաստանը շահագրգռված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեությունն ակտիվացնելու հարցում. Արարատ Միրզոյան

Հայաստանը շահագրգռված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության 
գործունեությունն ակտիվացնելու հարցում. Արարատ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը շահագրգռված է ակտիվացնելու միջազգային հանրության կողմից միջնորդական մանդատով օժտված բանակցային ձևաչափի`ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեությունը` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորմանը։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` այդ մասին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` հիշեցնելով, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման սկզբունքները մշակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից։

«Բնականաբար, այսօրվա մեր քննարկման առանցքում էին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հնարավոր փաստաթղթին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող հարցերը։ Ես վերահաստատել եմ ՀՀ կառավարության պատրաստակամությունը ջանքեր գործադրելու տարածաշրջանում կայունության և խաղաղության հասնելու ուղղությամբ։ Այս համատեքստում առանցքային է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հասցեագրումը, որը կներառի Արցախի ժողովրդի անվտանգության և բոլոր իրավունքների ապահովման և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման առանցքային կետերը», - հայտարարեց Հայաստանի արտգործնախարարը` հիշեցնելով, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ղեկավարներն իրենց վերջին հայտարարությամբ հաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը` նրա միջազգային մանդատին համապատասխան։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am