Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Իտալիայի ոստիկանությունն ավելի քան 4 տոննա կոկաին է առգրավել միջազգային հետաքննության ընթացքում

Իտալիայի ոստիկանությունն ավելի քան 4 տոննա կոկաին է առգրավել միջազգային հետաքննության ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տրիեստի Ֆինանսական գվարդիայի (Էկոնոմիկայի նախարարության ուժային ստորաբաժանում) աշխատակիցներն առգրավել են 4,3 տոննա կոկաին: Հունիսի 7-ին այդ մասին հայտնել Է Corriere della Sera թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Քննիչների գնահատումներով՝ խոսքը վերաբերում Է Եվրոպայում թմրանյութերի խոշորագույն առգրավումներից մեկին: Ինչպես նշում Է հրատարակությունը, նաեւ առգրավվել Է գրեթե 2 միլիոն եվրո կանխիկ գումար: Խափանման միջոցներ են կիրառվել 38 մարդու նկատմամբ Իտալիայում, Սլովենիայում, Խորվաթիայում, Բուլղաիայում, Նիդեռլանդներում եւ Կոլումբիայում, նրանց մեղադրում են թմրանյութերի միջազգային շրջանառության մեջ:

Հետաքննությունը տեւել Է ավելի քան մեկ տարի, դրան մասնակցել են այդ թվում Կոլումբիայի եւ ԱՄՆ-ի իրավապահ մարմնները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am