Տնտեսություն

Զբոսաշրջության ոլորտում մարքետինգային քաղաքականությունն ուղղվելու է հինգ երկրների. Քերոբյան

1 րոպեի ընթերցում

Զբոսաշրջության ոլորտում մարքետինգային քաղաքականությունն ուղղվելու է հինգ երկրների. Քերոբյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զբոսաշրջության ոլորտում Հայաստանն իր մարքետինգային քաղաքականությունը կենտրոնացնելու է 4 ուղղության և 5 երկրի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացմանը՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին:

Քերոբյանն ասաց, որ զբոսաշրջային ենթակառուցվածքները էական բարելավման կարիք ունեն:

«Զբոսաշրջության ոլորտում մեր մարքետինգային քաղաքականությունը հիմնված է լինելու 4 հիմնական ուղղությունների, 5 երկրների վրա: Մենք շատ սահմանափակ մարքետինգային ռեսուրսներ ունենք: 4 ուղղություններն են մշակույթը, բնությունը, գաստրո և արկածային ուղղությունները: Իսկ 5 երկրները՝ Ռուսաստանը, Իրանը (որոնք հիմա էլ հանդիսանում են ամենամեծ զբոսաշրջային մատակարարները), ինչպես նաև Գերմանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ը»,- ասաց Քերոբյանը:

Նախարարի խոսքով՝ իրենք այդ 5 երկրների և 4 ուղղությունների ուղղությամբ են փորձելու ուժերը կենտրոնացնել առաջիկայում, որպեսզի կարողանան հասնել թիրախին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում