Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Հյուսիս-հարավ ճանապարհի դեռ 5-6 տոկոսն է կառուցված. նախարարը վստահեցնում է՝ վերջին տարիներին ակտիվություն կա

Հյուսիս-հարավ ճանապարհի դեռ 5-6 տոկոսն է կառուցված. նախարարը վստահեցնում է՝ 
վերջին տարիներին ակտիվություն կա

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիս-հարավ ճանապարհի դեռ միայն 5- տոկոսն է կառուցված, սակայն վերջին տարիներին ակտիվ աշխատանքներ են ընթանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացմանը՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին:

«Հյուսիս-հարավի հետ կապված մեծ խնդիր ունենք: Մեծ խնդիրը հետևյալն է, որ տարիներ անց այսքան քննարկված, այդքան կարևոր Հյուսիս-հարավ ճանապարհի դեռ 5-6 տոկոսն է կառուցված: Սա վատ լուրն էր: Լավ լուրն էլ այն է, որ վերջին 2-3 տարիների ընթացքում բավականին ակտիվ աշխատանք կա տարբեր տրանշների հատվածում, մասնավորապես, նախորդ տարի մեզ հաջողվեց 50 կմ ասֆալտապատել, որը վերջին տարիների ամենաբարձր ցուցանիշն էր»,-ասաց Սանոսյանը:

Նախարարի կարծիքով՝ այս տարի այդ ցուցանիշը կգերազանցեն, որոշակի դրական միտում կա, առաջ եկած մի շարք խնդիրներ ոչ ամբողջովին, բայց՝ հաղթահարված են, դրական  միտումով առաջ են գնում:

«Վարկային միջոցներ, միջազգային ծրագրեր, տարբեր նորմատիվային հարցեր կան, և երբեմն գործընթացներ կան, որոնք ձգձգվում, հետաձգվում են: Դա է լինում պատճառը, որ այսպիսի կատարողականներ ենք ունենում: Բայց մենք, տեսնելով, որ նման պատկեր կա, վերաբաշխումներով փորձում ենք կարգավորել, մինչև այս ծրագրերն առաջ կգնան»,-ընդգծեց Գնել Սանոսյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am