Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մեծ Բրիտանիան պատրաստ է ակտիվորեն մասնակցել հետպատերազմյան Ուկրաինայի վերականգմանը

Մեծ Բրիտանիան պատրաստ է ակտիվորեն մասնակցել հետպատերազմյան Ուկրաինայի 
վերականգմանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան ամենաակտիվ մասնակցությունն է ունենալու հետպատերազմյան Ուկրաինայի վերականգմանը, իսկ առայժմ ձգտում է օգնել նրան ռազմական տեխնիկայի մատակարարումներով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը:

«Մեծ Բրիտանիան մտադիր է ամենաակտիվ մասնակցությունն ունենալ հետպատերազմյան Ուկրաինայի վերակառուցմանը: Դրա համար անհրաժեշտ է ստեղծել «Մարշալի պլանի» նոր տարբերակը: Իսկ առայժմ մենք ձգտում ենք օգնել Ուկրաինային ռազմական տեխնիկայի մատակարարումներով», - ասել է Թրասը Պրահայում, որտեղ նա այցով այնտեղ էր գտնվում:

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի խոսքով՝ Արեւմուտքի երկրներին անհրաժեշտ է անել ամեն ինչ, որպեսզի Ուկրաինան հաղթի Ռուսաստանի հետ հակամարտությունում:

«Հակառակ դեպքում Արևմուտքի երկրները չեն կարողանա իրենց անվտանգ զգալ», - հավելել է Թրասը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am