Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

G7-ի երկրները պայմանավորվել են ածխածնազերծել էներգետիկական հատվածը

G7-ի երկրները պայմանավորվել են ածխածնազերծել էներգետիկական հատվածը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: G7-ի բոլոր երկրները պայմանավորվել են մինչեւ 2035 թվականն ԷլեկտրաԷներգիայի արտադրությունը կազմակերպել առանց շրջակա միջավայրի համար ածխածնի վնասակար արտանետումների, ածխի օգտագործումից հրաժարումը «Յոթնյակի» ընդհանուր նպատակն Է:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Բեռլինում G7-ի երկրների կլիմայի, Էներգետիկայի եւ շրջակա միջավայրի նախարարների հանդիպման արդյունքների շուրջ տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել Է Գերմանիայի Էկոնոմիկայի եւ կլիմայի նախարար, փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկը:

«Զգալի քայլ Է արվել Էներգետիկական հատվածի ածխածնազերծման գործում, պարտավորությունը, որն այժմ ստանձնել են, խոսում Է այն մասին, որ Էներգետիկական հատվածը 2035 թվականին G7-ի բոլոր պետություններում, եւ դա առաջին նորությունն Է, պետք Է հիմնականում ածխածնազերծված լինի, եւ որ ածխի օգտագործումից հրաժարումը G7-ի ընդհանուր նպատակն Է»,-ասել Է նախարարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am