Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունիս 2022

Գերմանիայի իշխանությունները կթեթևացնեն երկիր մուտք գործելու կորոնավիրուսով պայմանավորված կանոնները

Գերմանիայի իշխանությունները կթեթևացնեն երկիր մուտք գործելու կորոնավիրուսով 
պայմանավորված կանոնները

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի իշխանությունները, երկրում կորոնավիրուսի համավարակի տարածման թվերի նվազմամբ պայմանավորված, ծրագրում են հունիսի 1-ից մինչև օգոստոսի վերջ թեթևացնել երկիր մուտք գործելու պայմանները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Կարլ Լաուտերբախը:

Մասնավորապես, հունիսի 1-ից երկիր մուտք գործելիս հարկավոր չի լինի ցույց տալ, որ պատվաստված ես, վարակվել ու ապաքինվել ես հիվանդությունից կամ թեստավորում ես անցել:

Այդուհանդերձ, Լաուտերբախը նշել է, որ իրենք շարունակելու են զգոն լինել՝ բացառելու վարակի տարածումը:

Կորոնավիրուսի համավարակից ի վեր Գերմանիայում հիվանդացել է 26 մլն 159 հազար 106 մարդ, մահացել՝ 138 հազար 643-ը:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]