Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունիս 2022

Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կիլիկիայի Հայ Կաթողիկե տան կաթողիկոս-պատրիարք Ռաֆայել Պետրոս ԻԱ-ի հետ

Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կիլիկիայի Հայ 
Կաթողիկե տան կաթողիկոս-պատրիարք Ռաֆայել Պետրոս ԻԱ-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 24-ին Լիբանան կատարած այցի շրջանակներում Արցախի Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը ընդունել է Հայ Կաթողիկե տան կաթողիկոս-պատրիարք Ռաֆայել Պետրոս ԻԱ-ն։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի ԱԺ-ից, հանդիպմանը ներկա են եղել ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի անդամներ դոկտոր Էլի Թաշճյանը և Հակոբ Լատոյանը, Բեյրութի թեմի օգնական եպիսկոպոս Գևորգ եպիսկոպոս Ասատուրյանը և հայ կաթողիկե կղերական դասը:

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել արցախյան ոչ վաղ անցյալի իրադարձություններին, բռնազավթված տարածքներում իրականացվող մշակութային ցեղասպանությանը,Արցախի հետագա ճակատագրին։

Քննարկվել են աշխարհաքաղաքական բարդ ու հակասական զարգացումները և առավել քան երբևէ կարևորվել է Հայաստան- Արցախ- Սփյուռք եռամիասնության համատեղ ու միակամ գործունեությունը։

Հայրենիքի համար ճակատագրական այս ժամանակահատվածում երկուստեք շեշտվել է ազգային միասնականության անհրաժեշտությունը։

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]