Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Օգոստոս 2022

 ԿԺԴՀ-ն կատարել Է միջուկային ռազմամթերքի ճայթեցնող սարքի փորձարկումներ. Yonhap

 ԿԺԴՀ-ն կատարել Է միջուկային ռազմամթերքի ճայթեցնող սարքի փորձարկումներ. Yonhap

 ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ն կատարել Է միջուկային ռազմամթերքի ճայթեցնող սաքի փորձարկումներ: Մայիսի 25-ին այդ մասին հաղորդել Է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի Հանրապետության նախագահի դիվանատունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նշվել Է, որ  յոթերորդ միջուկային փորձարկումների նախապատրաստման շրջանակներում (ԿԺԴՀ-ն) փորձարկում Է միջուկային ճայթեցնող սարքի աշխատանքը»,- ասել Է Կորեայի Հանրապետության նախագահի վարչակազմի ազգային անվտանգության վարչության պետի տեղակալ Կիմ Թե Հյոն: Այդ աշխատանքն ընթացել Է ոչ Փունգերիի միջուկային զինափորձարանում, ասել Է նա: Նա նաեւ նշել Է, որ միջուկային փորձարկումների անցկացման հավանականությունն առաջիկա երկու ամսում փոքր Է, բայց դրանից հետո բակավականչափ Էական:

Մայիսի 24-ին ավարտվել Է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի այցը Ճապոնիա, մայիսի 20-ից մինչեւ 22-ը նա եղել Է Հարավային Կորեայում: Մինչ այդ Վաշինգտոնում եւ Սեուլում հայտարարել են հրթիռային արձակումներ անցկացնելու հնարավորության մասին Միացյալ Նահանգների ղեկավարի ասիական շրջագայության ժամանակ: ԱՄՆ-ը եւ Կորեայի Հանրապետությունը նաեւ ասել են մայիսին ԿԺԴՀ-ի կողմից միջուկային փորձարկումների կազմակերպման հնարավորության մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]