Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հունիս 2022

Սոցիալական աջակցությանը կուղղվի ևս 50 մլն դրամ. կայացել է Երևանի ավագանու նիստը

Սոցիալական աջակցությանը կուղղվի ևս 50 մլն դրամ. կայացել է Երևանի ավագանու 
նիստը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանին մայիսի 24-ի նիստում հավանություն է տվել քաղաքում սոցիալական աջակցության համար 50 մլն դրամ հատկացնելուն: Վերոնշյալ ծրագիրն իրականացվելու է Երևանի քաղաքապետի՝ օրենքով նախատեսված կամավոր լիազորությունների շրջանակում. համայնքն արդեն իրականացնում է նաև սոցիալական այլ ծրագրեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից,
ավագանու որոշմամբ՝ համայնքային մի շարք բաժնետիրական ընկերություններ կվերակազմակերպվեն: Որոշման նախագիծը ներկայացնող քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը նշել է, որ նպատակը ծրագրում ընդգրկված պոլիկլինիկաներում բնակիչներին մատուցվող ծառայությունների ու շենքային պայմանների բարելավումն է, ինչպես նաև արդյունավետ կառավարման ապահովումը: Մինչ նախաձեռնության գործնական փուլ տեխափոխումը ուսումնասիրվել և վեր են հանվել բոլոր խնդիրները: Ծրագրում հիմնականում ընդգրկվել են համեմատաբար փոքրաթիվ բնակչություն սպասարկող այն պոլիկլինիկաները, որոնք չունեն համապատասխան ֆինանսական և կադրային ներուժ՝ բնակչությանն անհրաժեշտ ծավալի և որակի բժշկական ծառայություններ մատուցելու, ինչպես նաև սեփական միջոցներով զարգանալու համար:

«Երևանի ավագանու որոշմամբ մայրաքաղաքում կտեղադրվեն լրագրող, արձակագիր, թարգմանիչ Այդին Մորիկյանի, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, ակադեմիկոս Հրանտ Ադոնցի, պատմաբան, հայագետ, մանկավարժ, պրոֆեսոր Տաճատ Սահակյանի, օրթոպեդ - վնասվածքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Քրիստափոր Պետրոսյանի, պետական, քաղաքական գործիչ Միսակ Մկրտչյանի, ինչպես նաև պետական և հասարակական գործիչ Բերսաբե Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ավագանու մեկ այլ որոշմամբ Երևանի Ճառագայթային փողոցից մինչև Շահումյանի 7-րդ փողոց ձգվող հատվածն այսուհետ կկրի արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, հրապարակախոս Արտաշես Քալանթարյանի անունը:

Նշվում է, որ նիստին հաջորդել է հարց ու պատասխանը: Ավագանու անդամներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել քաղաքապետին, վարչական շրջանների և քաղաքապետարանի ստորաբաժանումների ղեկավարներին:

Երևանի ավագանու հաջորդ նիստը կգումարվի հունիսի 21-ին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]