Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունիս 2022

 Պուտինը հայտարարել է տնտեսական համագործակցության համար Ռուսաստանի բաց լինելու մասին

 Պուտինը հայտարարել է տնտեսական համագործակցության համար Ռուսաստանի բաց լինելու մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է, որ, չնայած պատժամիջոցներին, Ռուսաստանը մտադիր Է աշխարհի բոլոր երկրների հետ բաց մնալ տնտեսական համագործակցության համար, բացի այդ, կընդլայնվի այն երկրների հետ փոխգործակցությունը, որոնք շահագրգրված են համագործակցությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նա դա ասել Է տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման խնդիրների շուրջ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ: Նրա խոսքով՝ «այստեղ կարեւոր Է հարցերի մի ամբողջ համալիր. դա հարմար վճարային ենթակառուցվածքի կազմակերպումն Է ազգային արժույթներով, գիտատեխնիկական կապերի հաստատումը, լոգիստական շղթաների կարողության մեծացումը, դրանց արդյունավետության բարձրացումը եւ բեռնատարների համար նոր երթուղիների ստեղծումը»:

Նա նաեւ նշել Է, որ արդի պայմաններում աճում Է տրանսպորտային հոսքերը դիվերսիֆիկացնելու կարեւորությունը:

«Առանձին երկրների գործողությունները, Ռուսաստանից «փակվելու» նրանց ցանկությունը, ոչ թե Ռուսաստանին «փակել», այլ հենց Ռուսաստանից «փակվել», նույնիսկ ի վնաս իրենց, ցույց են տվել, թե որքան կարեւոր Է նաեւ արդի աշխարհում տրանսպորտային հոսքերը ժամանակին դիվերսիֆիկացնելը, ընդլայնել միջանցքները կանխատեսելի պատասխանատու գործընկերների ուղղությամբ»,- նշել Է պետության ղեկավարը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]