Կանադայում 10 մարդ Է զոհվել ամպրոպային տեղատարափների պատճառով. CTV
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 10 մարդ ամպրոպային տեղատարափների զոհ Է դարձել, որոնք անցած հանգստյան օրերին մոլեգնել են կանադական Քվեբեկ եւ Օնտարիո ամենախտաբնակ նահանգներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է CTV հեռուստաալիքը: Տեղի հազարավոր բնակիչներ առանց Էլեկտրականության են մնացել այն բանից հետո, երբ քամու հզոր պոռթկումներն այս տարածաշրջաններում տապալեցին ծառեր եւ Էլեկտրահաղորդման գծեր:
Տեղի Էներգաընկերությունները կանխատեսում են, որ Էլեկտրամատակարարման վերականգնումը կարող Է մի քանի օր տեւել հսկայական թվով տուժած սպասարկյալների եւ վնասի պատճառով, որը հասցրել Է փոթորիկը: Վերջին տեղեկատվության համաձայն, ինը մարդ մնացել Է տապալված ծառերի տակ, Կանադայի սեւ մեկ բնակիչ զոհվել Է նավակի շրջվելու հետեւանքով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում