Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հունիս 2022

Անահիտ Ավանեսյանը միջազգային բարձրաստիճան ժողովին կարևորել է պատվաստանյութերի արդար և ժամանակին բաշխումը

Անահիտ Ավանեսյանը միջազգային բարձրաստիճան ժողովին կարևորել է 
պատվաստանյութերի արդար և ժամանակին բաշխումը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժնևում ընթացող Առողջապահության համաշխարհային 75-րդ վեհաժողովի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է աշխարհահռչակ «Kyle House Group» խորհրդատվական ընկերության կազմակերպած բարձրաստիճան ժողովին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ առողջապահության նախարարությունը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացնում է, որ քննարկվել են պատվաստանյութերի հասանելիության ապահովման, նորարարության և համաշխարհային արտադրության կարողությունների հզորացման կարևորությանը վերաբերող հարցեր։

«Հանդիպման մասնակիցների շարքում էին մի շարք երկրների առողջապահական գերատեսչությունների ղեկավարներ, ԱՀԿ-ի, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ համատեղ ծրագրի (UNAIDS), Ռոքֆելլեր հիմնադրամի, «Gavi» պատվաստանյութերի և մի շարք այլ գլոբալ առողջապահական հարցերով զբաղվող կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է պատվաստանյութերի հավասար, արդար և ժամանակին բաշխման կարևորությանը՝ բնակչությանը համավարակներից պաշտպանելու և վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու համատեքստում։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]