Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունիս 2022

«Իմ քայլը» հիմնադրամն անցկացրել է դպրոցների ուսումնական պլանի վերաբերյալ դասընթաց

«Իմ քայլը» հիմնադրամն անցկացրել է դպրոցների ուսումնական պլանի վերաբերյալ 
դասընթաց

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ Քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող «Հորիզոններ» կրթական ծրագրի շրջանակներում մայիսի 19-ին Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել ուսումնական պլանի վերաբերյալ դասընթաց, որին մասնակցել են Օշականի, Սասունիկի, Կարինի, Ոսկեվազի, Ոսկեհատի, Ագարակի դպրոցների տնօրենները և ուսումնական գծով փոխտնօրենները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Իմ Քայլը» հիմնադրամից, դասընթացը վարել է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի փոխտնօրեն Գևորգ Հակոբյանը, ներկա են եղել «Իմ քայլը» հիմնադրամի տնօրեն Մխիթար Հայրապետյանը, փոխտնօրեն Նարեկ Ադամյանը և «Հորիզոններ» ծրագրի ղեկավար, պատմաբան Վահրամ Թոքմաջյանը։ Դասընթացի թեման է եղել «Պետական կրթական չափորոշչի առանձնահատկությունները և սովորողների ազատ բաղադրիչի ընտրության կազմակերպման գործընթացը»։
 
Ըստ աղբյուրի՝ «Հորիզոններ» կրթական ծրագիրն ուղղված է հանրակրթության ոլորտում դուալ կրթության նոր և հասանելի մոդելի ստեղծմանը՝ թիրախավորելով Հայաստանի մարզային բնակավայրերը։ Ծրագիրը հնարավորություն կտա աշակերտներին ձեռք բերել նոր հմտություններ և կարողություններ, աշխատել մասնագիտական ոլորտներում՝ ապահովելով սեփական ֆինանսա-տնտեսական կայունությունն ու նպաստելով սեփական մասնագիտական աճին։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]