Պուտինը Թուրքմենստանի նորընտիր նախագահին պարգևատրել է Բարեկամության շքանշանով
19:45, 18 Մայիս 2022
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովին պարգևատրել է Բարեկամության շքանշանով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նշվում է Կրեմլի պաշտոնական կայքում:
Նշվում է, որ Բերդիմուհամեդովը պարգևատրվել է «ՌԴ և Թուրքմենստանի միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար»:
Սերդար Բերդիմուհամեդովը Թուրքմենստանի նախագահի պաշտոնում էր ընտրվել 2022 թվականի մարտի 12-ի ընտրություններում: Մինչ այդ երկար տարիներ նախագահի պաշտոնը զբաղեցնում էր նրա հայրը՝ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում