Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հունիս 2022

Ֆինլանդիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը կուղարկվի մայիսի 17-ին

Ֆինլանդիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը կուղարկվի 
մայիսի 17-ին

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումը կուղարկվի մայիսի 17-ին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է gazeta.ru-ն վկայակոչելով Aftonbladet թերթին։

«Դիմումի նամակը կուղարկվի այսօր երեկոյան»,- ասել է արտգործնախարարը։

Ըստ Haavisto-ի՝ Ֆինլանդիան, անդամակցելով ՆԱՏՕ-ին, չի փոխի իր արտաքին քաղաքականությունը։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան Պիերը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը մայիսի 19-ին բանակցություններ կվարի Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնի և Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյի հետ՝ այդ երկրների՝ ՆԱՏՕ մտնելու վերաբերյալ։

Մինչ այդ հայտնի դարձավ, որ Ֆինլանդիայի խորհրդարանը հավանություն է տվել Հյուսիսատլանտյան դաշինքին երկրի անդամակցությանը։

Մայիսի 15-ին Շվեդիան և Ֆինլանդիան պաշտոնապես որոշեցին ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել։ Նրանք այս որոշումը բացատրել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով։

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]