Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Ոսկի սերմեր». երգիչ, խմբավար Գևորգ Հաճյանի հիշատակին նվիրված մրցույթ կանցկացվի

«Ոսկի սերմեր». երգիչ, խմբավար Գևորգ Հաճյանի հիշատակին նվիրված մրցույթ 
կանցկացվի

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան հայտարարել են «Ոսկի սերմեր. երախտիքի և հարգանքի կրթամրցանակներ» ծրագրի մեկնարկը՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, երգիչ-խմբավար Գևորգ Հաճյանի հիշատակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ոսկի սերմեր» ծրագրի նպատակն է ոչ միայն արձանագրել Արցախյան գոյամարտի ընթացքում անմահացած հերոսների սխրանքը, այլև իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած այդ նվիրյալների անունները շաղկապել մեր երկրի կրթության, գիտության և մշակույթի առաջընթացի գաղափարին` խրախուսելով օժտված, շնորհալի երիտասարդներին։ Ծրագրի կարգախոսն է «Մեզ թաղեցին, բայց չգիտեին, որ մենք սերմեր ենք»։

Մրցույթին կարող են մասնակցել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Կատարողական արվեստ» մասնագիտության «Վոկալ արվեստ՝ ակադեմիական երգեցողություն» բակալավրի կրթական ծրագրով սովորող, վճարովի համակարգի 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսերի ուսանողները։

Մասնակցի մրցութային ելույթը պետք է ընդգրկի 2 ստեղծագործություն մասնակցի ընտրությամբ, որոնցից մեկը՝ հայ կոմպոզիտորի երգ կամ արիա։
Մրցույթին ներկայացվող ստեղծագործությունները պետք է կատարվեն անգիր:
Մրցույթի հաղթողը կպարգևատրվի «Ոսկի սերմեր» կրթամրցանակով՝ 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով։
Մրցույթի մասնակցության հայտը հարկ է ներկայացնել մինչև 2022-ի մայիսի 11-ը ԵՊԿ ակադեմիական երգեցողության ամբիոն։
Մրցութային ունկնդրումը տեղի կունենա մայիսի 13-ին՝ ժամը 12.00-ին, ԵՊԿ 2-րդ հարկի դահլիճում։
Մրցութային ելույթները կգնահատվեն ժյուրիի կողմից, որի կազմում ընդգրկված են ԵՊԿ դասախոսներ, «Հայ Ձմեռ պապ» հիմնադրամի և Հաճյան ընտանիքի ներկայացուցիչներ, բարերարներ։
Ժյուրիի որոշումները վերջնական են և բողոքարկման ենթակա չեն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am