Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Հավանայի հյուրանոցում պայթյունից զոհվածների թիվը հասել Է 40-ի

Հավանայի հյուրանոցում պայթյունից զոհվածների թիվը հասել Է 40-ի

 ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 40 մարդ Է զոհվել Հավանայի «Սարատոգա» հյուրանոցում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, հետեւում Է այն տվյալերից, որոնք մայիսի 9-ին հրապարակվել են Կուբայի առողջապահության նախարարության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ավելի վաղ հաղորդվել Էր 37 զոհերի մասին: Զոհվածների թվում են չորս երեխաներ:

Վերջին տվյալերով՝ միջադեպի հետեւանքով տուժել Է 94 մարդ, որնցից 18-ն այս պահին գտնվում են հոսպիտալներում, այդ թվում հինգն անչափահասներ են: Հավանայի հիվանդանոցներն արյուն են ընդունում փոխերարկման համար: Կուբայի մայրաքաղաքի կենտրոնում՝ «Սարատոգա» հյուրանոցում, պայթյունը տեղի Է ունեցել մայիսի 6-ին, խիստ ուժած են հինգ հարկերը շենքի ճակատի կողմից, տուժել են մի քանի հարեւան կառույցներ: Որպես ողբերգության հիմնական պատճառ դիտարկվում Է դժբախտ պատահարը: Ենթադրաբար, խոսքը կարող Է վերաբերել գազի արատահոսքին սարքավորանքի կարգաբերման ժամանակ: Հանրապեհության իշխանությունները բացառել են ահաբեկչական գործողության վարկածը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am